![](/banners/BeFunky-design.jpg)
Չշահագործվող կինոյի տանը հրդեհ է բռնկվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/hrdeh.jpg)
Փետրվարի 19-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 16 հասցեում՝ չշահագործվող կինոյի տան 2-րդ հարկի դահլիճում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: