Բաժիններ՝

ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան

Բաղրամյան 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. Հարձակման հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ժամը 16:00-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բաղրամյան 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկում տեղի է ունեցել զինված հարձակում: Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասաց Ջանոյանը` հավելելով, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս