«Արդար դատական համակարգ ունենալու համար քաղաքական կամք կա». Հրայր Թովմասյան
ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը վստահ է, որ Հայաստանում կան փայլուն, միջազգային մակարդակի դատավորներ, որոնք գիտեն լեզուներ, տիրապետում են միջազգային իրավունքին, եվրոպական ստանդարտներին, իսկ կրթական համակարգում փոփոխությունները, դատավորների ընտրության համակարգի փոփոխությունները շատ արագ արդյունքները կտան:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ ոլորտում կա մեկ քայլանոց բան, որը պետք է անել, և բոլոր խնդիրները կլուծվեն, չկա այդպիսի քայլ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հ.Թովմասյանը` հավելելով, որ իրավաբանական մասնագետների հանդեպ հանրության ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխվի:
Հ.Թովմասյանը նշեց, որ 2019-ից ուժի մեջ կմտնի դրույթը, որ դատավորի թեկնածուն պետք է տիրապետի առնվազն 2 օտար լեզուների:
Նա վստահեցրեց, թե արդար դատական համակարգ ունենալու համար կա նաև քաղաքական կամք, ու այն դրսևորվել է հենց Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ դատական իշխանությունում փաստացի կենտրոնացված համակարգից անցնում կատարվեց հավասարակշռված համակարգի: