Բաժիններ՝

Անհայտ կորածի մոր կենսաթոշակը դադարեցվել է սահմանված կարգի խախտմամբ. վերաքննիչ վարչական դատարանի որոշումը

2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ՊՆ բողոքը: ՀՀ Վարչական դատարանը վճիռը կայացրել էր 2017 թ. ապրիլի 10-ին՝ Ս. Սարգսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հայցի հիման վրա:

Վարչական դատարանը անվավեր էր ճանաչել Ս. Սարգսյանի՝ կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ էր ճանաչել Ս. Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները և պարտավորեցրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցել դրանք:

Երեկ Վարչական վերաքննիչ դատարանը ՊՆ-ի բողոքը բավարարեց միայն կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասով:

Դատարանի դիրքորոշմամբ՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է սահմանված կարգի խախտմամբ, և դրա վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս