Բաժիններ՝

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ մրցաշրջանի ավարտին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին:

«Հենրիխ Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Նա պատրաստ չի լինի Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին: Կիսապաշտպանը չի մասնակցի նաև Անգլիայի առաջնության «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» դեմ խաղերին: Մխիթարյանը կարող է խաղալ մրցաշրջանի վերջում»,-ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս