Մանե Թանդիլյանը չի բացառում, որ «Ելքի» ծխային ակցիան կվնասի առողջությունը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանել Թանդիլյանը՝ խոսելով իր գործընկերներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի կողմից դահլիճում իրականացված ծխային ակցիայի մասին, ասաց.
«Խնդրում եմ լուրջ վերաբերվել իրավիճակին: Սա դրդված քայլ է, որպեսզի հասկանանք Հայաստանում տիրող իրավիճակը: Սա քաղաքացիներին կոչ է»:
Համաձայնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ որպես բժիշկ, դիտարկումների հետ, թե անընդունելի է, երբ այդ թունավոր նյութերով, ծխով վտանգում են պատգամավորների առողջությունը, Մ. Թանդիլյանն ասաց.
«Իրականում այն օդը, որը շնչում ենք, պարոն Բաբլոյանը ներկայացրեց՝ որպես բժիշկ, ունի տեղ լինելու, բայց, այնուամենայնիվ, «Ելքի» գործընկերները, որոնք նման քայլի են դիմել, փորձել են ուշադրություն գրավել: Ես խնդրում եմ դա ընդունել՝ որպես ըմբոստության քայլ եւ հեգնանքն ու ծաղրանքը տեղին չէ»:
Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ այդ ծխային ակցիայից հետո իր առողջությանը չվնասելու համար «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը քիթ ու բերանը փակել է թաշկինակով: