Բաժիններ՝

«Անգլիայի առաջնությունը հիմա կարևոր չէ: Մենք խաղալու ենք «Նապոլիի» հետ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում ակումբի առաջատար լինելը:

«Լիվերպուլը» շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում և զբաղեցրեց առաջին տեղը:

«Դեռ դեկտեմբեր է, դեռ Սուրբ Ծնունդ էլ չէ, իսկ մրցաշրջանն ավարտվում է մայիսին: Մենք դրան մեծ նշանակություն չենք տալիս:

Մենք գիտենք, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում: Անգլիայի առաջնությունը հիմա կարևոր չէ: Մենք խաղալու ենք «Նապոլիի» հետ:

Մենք բոլորս գիտենք, թե ինչ արդյունքների ենք ուզում հասնել: Դա դժվար է, քանի որ «Նապոլին»  լավ է խաղում հակագրոհներով:

Եթե ​​կա հնարավորություն այս խաղում ինչ-որ հատուկ բան անել, ապա  մենք պետք է փորձենք դա անել»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ այսօր  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում կկայանա «Լիվերպուլ»-«Նապոլի» հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս