96 տարեկան հասակում մահացել է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի մայրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Սիրիայի Հալեպ քաղաքի դպրոցները ներդրել են այն երեխաների հետ աշխատանքի մեթոդիկաներ, որոնք երկար ժամանակ ապրել են զինյալների միջավայրում:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Միկրոթաղամասում ավտովթարի հետևանքով մարդ է մահացել:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մասնակցեց ցուցադրական ելույթի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում:
Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր եւ «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը հանդես է եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ ազգին հղած հեռուստաուղերձի քննադատությամբ։
Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ է համարում երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից:
Պատվիրված սպանության փորձ Ռոստովում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասակաբ բաց մրցաշարում (London chess classic FIDE open):
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09:50-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր:
Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Որքան էլ փորձ է արվում հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ կառավարությունը տապալել է ներդրումային քաղաքականությունը, իր չհիմնավորված գործողություններով մեծ հարված է հասցրել երկրի առանց այդ էլ ցածր ներդրումային գրավչությանը։
Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին:
Եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, եւ այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակության մեծամասնությունը վերահաստատեց իր համակրանքը փոփոխությունների հանդեպ ու դա արտահայտեց հեղափոխության թիմին ու հեղափոխության աջակիցներին ձայն տալով: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ամենաբարդ փուլ, մի փուլ, երբ հեղափոխությունը հաղթահարել է իր բոլոր արտաքին վտանգները, սպառնալիքները ու հիմա արդեն նոր որակի պատասխանատվության առջև է կանգնած:
Ռեյտինգայինի ձայները՝ ըստ նվազման առաջին 50-ը.