
««Յուվենթուսում» ամեն ինչ տարբերվում է «Ռեալից», այստեղ մենք ընտանիք ենք». Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համեմատել է իր ներկայիս ակումբում տիրող մթնոլորտը «Ռեալ Մադրիդում» տիրող մթնոլորտի հետ:
«Կարող եմ ասել, որ սա լավագույն կազմն է, որում ես երբևէ խաղացել եմ: Մենք իսկական թիմ ենք:
Այլ ակումբներում որոշ խաղացողներ ավելի բարձր են դասում իրար ուրիշներից: Այստեղ ամեն ինչ նույն ալիքի վրա է: Մենք համեստ ենք և ցանկանում ենք հաղթել:
Եթե Դիբալան կամ Մանջուկիչը գոլ չեն խփում, նրանք ուրախանում և ծիծաղում են բոլորի նման: Ես կարծում եմ, որ սա հրաշալի է: Ես տեսնում եմ տարբերություն:
«Ռեալում» էլ էին համեստ ֆուտբոլիստներ…բայց այստեղ ես դա ավելի եմ զգում: ««Յուվենթուսում» ամեն ինչ տարբերվում է «Ռեալից», այստեղ մենք ընտանիք ենք:
Անցյալը մնացել է ետևում: Հիմա ես ցանկանում եմ հաղթել այստեղ, պաշտպանել այս ակումբի գույները: Մնացածը կարևոր չէ: Եթե մենք հանդիպենք «Ռեալին», ես կներդնեմ բոլոր ուժերս:
«Յուվենթուսն» այս պահին նոր խաղացողների կարիք չունի: Մնացածն ավելի լավ է հարցնել նախագահին»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան