Ահա թե ինչպես կարելի է ազատվել հորմոնալ դիսբալանսից ցանկացած տարիքում

Այնուամենայնիվ, էստրոգենը վատը չէ։ Իրականում այն անհրաժեշտ է, որ նորմալ դաշտանային ցիկլեր ունենաս, ամուր ոսկորներ, առողջ սիրտ, ինչպես նաև՝ լավ տրամադրություն։

Դաշտանադադարի ժամանակ էստրոգենի մակարդակն իջնում է, իսկ օստեոպարոզի, սրտային հիվանդությունների ու տրամադրության անկումների ռիսկն էականորեն մեծանում է։

Երբ գործը հասնում է էստրոգենի գերակայմանը, կարևոր է հետևել այն բանին, որ լյարդն ու մարսողական համակարգն օպտիմալ աշխատեն, քանի որ լյարդը պատասխանատու է էստրոգենի համար, իսկ մարսողական համակարգը հեռացնում է քայքայված էստրոգենը։

Լյարդի և մարսողական համակարգի աշխատանքի բարելավմանը նպաստող մթերքներ՝

Կարդացեք նաև

  • Կանաչ թեյ
  • Կանաչ տերևավոր բանջարեղեն՝ կաղամբ, ճակնդեղ, սպանախ, ռուկոլա…
  • Խաչազգիներին պատկանող բանջարեղեն՝ բրոկկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ…
  • Սոխ ու սխտոր
  • Բջջանյութով հարուստ մթերքներ՝  կարմիր գույնի մրգեր, չիայի սերմեր, ընկուզեղեն և այլն…
  • Բուսական ծագման մթերքներ, որոնք բնական էստրոգեններ են պարունակում։

Բացի այս մթերքները սննդակարգի մեջ ներառելուց, կարևոր է նաև սահմանափակել քսենէստրոգենների ազդեցությունը։

Վերջապես, ֆիզիկական ակտիվությունն ու օրգանիզմում ճարպի մակարդակը կարևոր դեր են խաղում էստրոգենի օպտիմալ մակարդակը պահպանելու գործում։ Վարժությունները ոչ միայն օգնում են էստրոգենների մակարդակը նվազեցնելու գործում, այլև բարելավում են էքսկրեցիան։

Սնվելու սովորությունները փոխելով՝ դուք կարող եք արագ ազատվել հորմոնալ դիսբալանսից։

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս