![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը չի վաճառի Պոգբային
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/Dt-c_JdW0AE1L8D.jpg)
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում բաժանվել կիսապաշտպան Պոլ Պոգբայից հունվարին, չնայած «Յուվենթուսի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայացած «Ֆուլհեմի» հետ հանդիպումը (4:1) ֆրանսիացին անցկացրեց պահեստայինների նստարանին, իսկ նախորդ խաղում՝ «Արսենալի» դեմ (2:2), դաշտ դուրս եկավ ընդամենը 75-րդ րոպեին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը զրկել է Պոգբային փոխավագի կարգավիճակից, և նրանց միջև սուր կոնֆլիկտ կա: Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը մտադիր չէ վաճառել խաղացողին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը