
Իբրահիմովիչը որոշել է հրաժարվել «Միլան» տեղափոխվելուց

Ինչպես հաղորդում է Expressen պարբերականը, «Լոս Անջելես Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է հրաժարվել «Միլան» տեղափոխությունից:
Ըստ աղբյուրի տեղեկության, 37-ամյա ֆուտբոլիստի ընտանիքը երջանիկ է Լոս Անջելեսում և դեմ է Իբրահիմովիչի՝ Եվրոպա վերադարձին: Ամերիկյան ակումբն էլ իր հերթին՝ ցանկանում է պահպանել շվեդին և մտադիր է բարելավել ֆուտբոլիստի պայմանագրի պայմանները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը կես տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ՝ մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ: Նշենք, որ հարձակվողն արդեն հանդես է եկել իտալական ակումբի կազմում 2010-12թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը