Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:42-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է զինծառայող Օրհան Ղարաևը:
Թուրինի «Յուվենտուս»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարելով իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն «դեղին բաճկոնավորների» շարժման՝ շաբաթ օրը նշանակված բողոքի ակցիայի նախօրյակին հանգստության ու զգուշավորության կոչ է արել։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփում եղել է։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Սեդրակ Քոչարյանի հայցով ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։
Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը հարված էր Հայաստանի հյուսիսի համար և որը խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, շարժառիթ հանդիսացավ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը:
ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել:
Բրիտանական «The Sun» թերթը սկանդալային տեսանյութ է հրապարակել , որտեղ երևում է, թե ինչպես են Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում զվարճանում «Արսենալ» Ֆուտբոլային ակումբի մի խումբ ֆուտբոլիստներ։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր որոշում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Նման որոշում այսօր կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը:
Վերաքննիչը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը:
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ:
Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ընդգրկուն ակցիա, որին մասնակցում են մի քանի հարյուր երիտասարդներ եւ աղջիկներ։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամում եղել է 124 մլն, որից 114 մլն 169 հազար դրամը ծախսվել է։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում, դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, դեկտեմբերի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Համբուրգում բացել է կուսակցական համագումարը:
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։
«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար»։
Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ էր այսօր Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման պատասխանատուն: Տո, ա՛յ տղա էս, աղջիկ էս, տո, ա՛յ «խելոք», օր չիդես Գյումրին ու չես ճանչե գյումրեցուն, չիդես մերոնց պատիվը, նամուսն ու թասիբը, պատվախնդրությունը, ը՞նչի էիր գլխիցդ մեծ պատասխանատվություն վերցրե վրեդ, տո, ա՛յ… 30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք»: