
Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալից» հունվարին

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մտադիր է հունվարին հեռանալ ակումբից:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նավասը հիասթափված է մադրիդյան ակումբում պահեստային դարպասապահի կարգավիճակից և խնդրելու է վաճառել իրեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ Նավասը կորցրեց իր տեղը հիմնական կազմում այն բանից հետո, երբ «Ռեալն» ամռանը 35 մլն եվրոյով գնեց «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային:
31-ամյա Նավասը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2014 թվականից: Մադրիդյան ակումբի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն և 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նավասն անցկացրել է 2 հանդիպում և բաց է թողել 1 գնդակ: Դարպասապահի պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը