Բաժիններ՝

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այնտեղ բացված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ծանոթացնելու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների գեղանկարների, էսքիզների ու դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Նախագահը պատկերասրահում շրջելուց հետո ասել է, որ հիացած է ցուցադրությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի բնակիչները ևս կայցելեն պատկերասրահ ու կծանոթանան ներկայացված եզակի աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31