Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջիկայում պրեմիերաներ են սպասվում:
Դափնու տերևն օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում: Med2.ru-ի հաղորդմամբ՝ դափնու տերևը կարևոր բուսական միացություններ, հանքանյութեր, վիտամիններ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար:
Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կառլեն Պետրոսյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ մշակութային դաստիարակությունը պետք է սկսել մանկապարտեզից:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին, ճեպազրույցում վերահաստատել է վերջինիս հայտարարությունը:
«Միլանը» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին ժամանակ է տվել մինչև դեկտեմբերի վերջ, որպեսզի վերջինս կարողանա լավագույն կողմից ցուցադրել իրեն:
Դեկտեմբերի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հաագայում հանդիպեց Սենատի նախագահ Անկի Բրոեկերս-Կնոլին (Ankie Broekens-Knol)։
31-ամյա դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը ստանձնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
«Եթե մի երկրում ինչ-որ մեկի կինը պետք է նստի և ոտքը ոտքին գցելով որոշի, թե որն է մշակութային արժեք, որը՝ ոչ, ապա այդ երկրում որևէ լավ բան չի կարող տեղի ունենալ։ Այսօր մշակույթը մեզ համար նույնքան կարևոր է, որքան բանակը, եթե բանակն ապահովում է անվտանգությունը, ապա մշակույթը՝ հոգևոր անվտանգությունը»:
Կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի 2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան որոշում ընդունեց:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր հավաստագրեր է հանձնել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ ավարտած երիտասարդներին։
Ինչպես գրում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ մարզիչ Օլե-Գունար Սուլշերն արդեն Մանչեսթերում է:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր ղեկավար կազմ ընտրելուց հետո նոր շունչ է առնում և պատրաստվում է համալրել խաղացանկը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով։ 2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%:
«Միշտ խոսել եմ Մշակույթի նախարարության կարգավիճակի ամրապնդման շուրջ։ Նույնիսկ միտք եմ հնչեցրել, որ Մշակույթի նախարարությանը պետք է տրվի ուժային կառույցի կարգավիճակ։ Եվ տարիներ շարունակ մեջբերում եմ Հրանտ Մաթևոսյանի այն հայտնի խոսքը, որ երկրները նվաճվում են մշակույթով՝ բանակները հետո են գալիս»,- լրագրողների հետ զրույցում նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարությունը կրճատելու և այլ նախարարության միացնելու գաղափարին։
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ակումբի ղեկավարությունից կստանա 50 մլն եվրո՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ուժեղացման համար:
«Հնարավոր է շատերին տարօրինակ թվա, բայց ես պակաս ծանր չեմ տարել Փաշինյանի հասցեին Բելառուսի Նախագահի կողմից արված հայտարարությունը, քան Փաշինյանի ամենանվիրյալ հետևորդը»:
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։
Կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ կառավարության պարտքը անվանական արժեքով աճին զուգընթաց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային նվազում է արձանագրում, մասնավորապես՝ 2017, 2018 և 2019 թվականներին դրա ծավալը եղել է ու կլինի 6.173 մլն դոլար, 6.448 մլն դոլար, 6.913 մլն դոլար, ապա նույն տարիներին ՀՆԱ համեմատ՝ 53.7%, 50.7% և 49.8% է:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվելիք խաղի և Ժոզե Մոուրինիոյի հրաժարականի մասին:
«Եղեգիս գետը ցամաքել, դարձել է երկաթյա գետ: Ավելին՝ նորից հէկ-երի կառուցման թույլտվություն են տվել: 32 կիլոմետրի վրա 19 հէկ կա, էլի թույլ են տալիս կառուցել: Լավ, ի՞նչ է կատարվում: Գետի մոտ ապրող գյուղացին չի կարողանում իր հողը ջրել, ցանքս կատարել, ջուր չկա, մինչդեռ այդ բորենիները գետը հէկ-երով ցամաքեցնում, ջուրը տանում-թափում են Ադրբեջան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են:
«Վայոց ձորում 10 տարի է՝ զբաղվում եմ անասնապահությամբ և բազմիցս խոսել եմ Եղեգիս խոշորացված համայնքում առկա այլանդակ իրավիճակի մասին: Սակայն, նախկին ու ներկա իշխանությունների կողմից նույն արհամարհանքը եղավ: Ոչինչ չփոխվեց: Բազմիցս հայտարարություններ արեցինք հէկ-երի արատավոր երևույթի մասին»:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով մշակույթի ոլորտում առկա խնդիրներից և Մշակույթի նախարարությունն այլ նախարարության հետ միացնելու իշխանությունների գաղափարի մասին, նկատեց, որ մշակույթի ոլորտի քանդումը սկսվել է վաղուց, բայց սկիզբը դրվել է Խորհրդային Միության տարիներին։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ժոզե Մոուրինիոյին և տեսնել նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սէֆիլյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաստատել է Հայաստանի լրատվամիջոցների տարածած լուրը, որ գողություն է կատարվել փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք: