Բաժիններ՝

 ««Մանչեսթեր Յունայթեդում» փոխվել է մարզիչը, կփոխվի նաև փիլիսոփայությունը». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվելիք խաղի և Ժոզե Մոուրինիոյի հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ առաջին խաղը կկայանա փետրվարի 12-ին Անգլիայում, իսկ երկրորդը՝ մարտի 6-ին Ֆրանսիայում:

«Ես լավ արձագանքեցի, երբ իմացա, որ մենք խաղալու ենք նրանց դեմ: Լինելու է երկու մեծ հանդիպում՝ երկու մեծ ակումբների միջև:

Մենք ճանաչում ենք մեր մրցակցին, մենք գիտենք, որ նրանք ունեն հաղթողի հոգեբանություն:

«Մանչեսթեր Յունայթեդում» փոխվել է մարզիչը, կփոխվի նաև փիլիսոփայությունը: Բայց մենք գիտենք, որ անկախ փոփոխություններից, նրանք ունեն որակներ և շատ բարձր մակարդակ:

Ես սիրում եմ խաղալ նման մեծ հանդիպումներում: Շատ ուրախ եմ, որ մենք նման մրցակից ունենք»,- ասել է Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս