Բաժիններ՝

Հայտնի է դարձել գումարը, որը Սուլշերը կստանա ձմեռային տրանսֆերների համար

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ակումբի ղեկավարությունից կստանա 50 մլն եվրո՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ուժեղացման համար:

Նշվում է, որ մանկունյացիները փնտրում են կենտրոնական և աջ կիսապաշտպանների: Այս դիրքերի գլխավոր հավակնորդներն են Թոբի Ալդերվեյրելֆը («Տոտենհեմ») և Դուգլաս Կոստան («Յուվենթուս»):

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 1996-2007թթ.: Նա Անգլիայի առաջնության վեցակի չեմպիոն է, երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, երկու անգամ նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, և մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը:

ԱՊԼ-ի 17 տուրերից հետո հավաքելով 26 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս