Բաժիններ՝

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 5.7 տոկոսով

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած ընթացիկ-օպերատիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018  թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով։ 2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%: 

Ըստ ՎԿ տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 4.1%-ով, 2017թ-ի նոյեմբերի համեմատ՝  1.1%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 7.8%-ով: 

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աճը կազմել է  2.4%,  շինարարության ոլորտում՝  5.5%: 

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.2%-ով,  ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.4%-ով: 

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.6%-ով: 

Վիճակագրության համաձայն՝  այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 8.1%-ով: 

Հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն այն աճել է 19.1%-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 9.8%-ով,  ներմուծումը՝ 24.2%-ով: 

2018թ-ի հունվար-նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 4.6%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս