ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց թիվ 1 տուն-ինտերնատ ՝շնորհավորելու ինտերնատում բնակվող տարեցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Վարչապետի պաշտոնակատարի տիկինը նշեց, որ տուն-ինտերնատի ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել:
Հայաստանի նորագույն պատմության մեջ ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես իրենց ներդրումն են ունեցել պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ ցանկանում է ղեկավարել ակումբը Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո:
Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Aysor.am-ը գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։
Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել 16-ամյա քաղաքացու՝ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը, և վերջինս դատական հայց է ներկայացրել: Տեղեկությունը ճշտելու նպատակով 168.am-ը դիմեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը, որտեղից պատասխանեցին.
Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի պայմաններ և երաշխիքներ, որպեսզի Հայաստանում համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ:
ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր ներկայացվեց 2019 թվականի փոխառությունների ծրագիրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալներ և այլք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ Ռուսաստանի վրա Brexit-ի ազդեցությունը կլինի նվազագույն եւ միջնորդավորված։
Իր կարծիքով «անհայտ» մի աղբյուր «Ժամանակ» օրաթերթի լրագրողի վստահությունը չարաշահելու միջոցով փորձել է իր անհեթեթ մտքերը սփռել, իսկ լրագրողն էլ, հավանաբար, տուրք տալով գայթակղությանը ցուցաբերել է անհեռատեսություն և ստացված զրպարտություններ պարունակող տեղեկությունն անգամ չի փորձել ճշտել Ազգային ժողովի աշխատակազմից։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ում վարկանիշային աղյուսակում նույն դիրքում է:
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։
Դեռևս սեպտեմբեր ամսին, երբ «Արարատցեմենտ» Գործարանը կանգնած էր փակման եզրին, իսկ ինչպես գիտենք ամբողջ աշխարհում ցեմենտի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի, ուստի «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական տնօրենների խորհրդին, առանց որևէ աշխատատեղի կրճատման, բացառապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, սարքավորումների արդիականացմամբ հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը, կպահպանի բարձր որակը, միևնույն ժամանակ գնային առումով շատ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի ցեմենտի այլ գործարանների արտադրանքի արժեքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում հայտարարել թ, որ համաձայն թ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հաղթված է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ամփոփեց տարին:
ԱՄՆ-ի Սենատում հանդես են եկել նավագնացության համար Կերչի նեղուցի ազատագրման «կոշտ գործողության» օգտին: Նախագահ Դոնալդ Թրամփին նման քայլի է կոչել սենատորների գրեթե կեսը:
«Հայաստան է ներմուծվել կասկածելի որակի խոզի միս, որը տեղական մսի հետ խառնելով՝ վաճառում, հրամցնում են ժողովրդին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ այցով կլինի Մոսկվայում։
Հայաստանը ՌԴ ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Դժգոհություններ միշտ էլ եղել են, ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա՝ ընտրելով ճանապարհային ոստիկանությունը: Բայց Ճանապարհային ոստիկանությունը, անկեղծ եմ ասում, այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ մենք ոչ ենք ասել կոռուպցիային: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ ոստիկանությունում չկա կաշառակերության որևէ դրվագ, որևէ դեպք»:
https://factor.am/109973.html?fbclid=IwAR0zMNubUL5lphOM_4oM9D5WRjxZxEiLvBEkStP-sYypz958gtRdJAflJwY
Այսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրակարգի 37-րդ հարցով կառավարության 2003 թ․ մարտի 27-ի 347 N որոշման նախագիծը, ըստ որի տարբեր հաստատությունների անձնակազմեր պետք է պարտադիր տարեկան բժշկական զննումներ անցնեն, որպեսզի ապահովվեն թե´ իրենց անվտանգությունը, թե´ այն շահառուների, որոնց հետ նրանք աշխատում են։
Դեկտեմբերի 31-ին, ինչպես արդեն նշել ենք, ավարտվում է Հայաստանին ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։ Այդ օրը սարերի ետևում չէ, ի վերջո, ամեն ինչ կպարզվի։
Դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Իրանում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշումների մասին։
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է իր գիտելիքների շնորհիվ: Նման հավաստիացում այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում արեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հերքելով, որ Հայրապետյանի նշանակումը պայմանավորված է նրա՝ «Իմ քայլը» դաշինքի անդամ լինելու հանգամանքով:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին աչքալուսանք տվեց՝ Նարեկ Սարգսյանի հայտնաբերման ու ձերբակալության կապակցությամբ:
«Սա ինձ արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում՝ փոխանակ ընդունելու խնդիրը, համարժեք պատասխանատվություն վերցնելու դրա համար, լուծումներ առաջարկելու (և նաև իրականացնելու), պարբերաբար փորձ է կատարվում խեղաթյուրել այդ խնդիրների էությունը, պատասխանատվությունը բարդել նախորդների վրա, և խուսափել որևէ գործողությունից»։
Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքի ընդհատումները կազդեն բոլոր այն չվերթների վրա, որոնց թռիչքները պլանավորված են դեկտեմբերի 20-ին: