Բաժիններ՝

«Միլանը» Գատուզոյի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա 3 խաղերից հետո

«Միլանը» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին ժամանակ է տվել մինչև դեկտեմբերի վերջ, որպեսզի վերջինս կարողանա լավագույն կողմից ցուցադրել իրեն:

Ըստ SportMediaset-ի տեղեկության՝ ակումբի ղեկավարությունը կվերլուծի իտալացի մասնագետի ղեկավարությամբ թիմի խաղն առաջիկա երեք հանդիպումների ընթացքում՝ «Ֆիորենտինայի», «Ֆրոզինոնեի» և ՍՊԱԼ-ի դեմ:

Այս հանդիպումների արդյունքում «Միլանի» ղեկավարությունը որոշում կկայացնի՝ կամ պահպանել Գատուզոյին գլխավոր մարզչի պաշտոնում, կամ հեռացնել նրան:

Աղբյուրը հաղորդում է, որ որպես Գատուզոյին փոխարինող՝ ակումբը դիտարկում է Ռոբերտո Դոնադոնիին կամ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» Գատուզոյի ղեկավարությամբ դուրս մնաց Եվրոպայի լիգայից՝ պարտվելով խմբային փուլի որոշիչ խաղն «Օլիմպիակոսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31