Բաժիններ՝

Համազգային թատրոնը պատրաստվում է 4 նոր ներկայացմամբ համալրել խաղացանկը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր ղեկավար կազմ ընտրելուց հետո նոր շունչ է առնում և պատրաստվում է համալրել խաղացանկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

«Մենք արդեն իսկ սկսել ենք 4 տարբեր բեմադրությունների վրա աշխատել, քանի որ շատ արագ պետք է հարստացնենք մեր խաղացանկը»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այժմ ընթացքի մեջ է Գի դը Մոպասանի «Թմբլիկը» նովելի, ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի՝ «Ճշմարտություն» պիեսի, Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի և Ժիրայր Փափազյանի «Ոչնչից մեծ աղմուկ» պատմվածքի բեմականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31