Մոուրինիոն կվերադառնա «Ռեալ». El Pais
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ժոզե Մոուրինիոյին և տեսնել նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն արդեն պաշտոնաթող է և դեռևս չի հայտարարել հետագա անելիքների մասին:
El Pais-ի տվյալներով, մադրիդյան ակումբը կապ է հատատել Մոուրինիոյի հետ՝ քննարկելու մադրիդյան ակումբ վերադարձի հնարավորությունը: Ըստ տվյալների, զանգը կատարվել է փոխնախագահ Խոսե Անխել Սանչեսի կողմից: Նա Ֆլորենտինո Պերեսից հետո երկրորդ մարդն է մադրիդյան ակումբում:
Սանտյագո Սալորիի նշանակումից մի քանի օր անց Սանչեսն արդեն կապ էր հաստատել Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Հանդիպման մասին շատ մանրամասներ հայտնի չեն:
Նախորդ շաբաթ անգլիական մամուլը գրել էր, որ Մենդեշը մերժել է Սանչեսին, քանի որ Մուորինիոն ուներ գործող պայմանագիր, սակայն մերժումը վերջնական չի եղել: Հիմա իրադրությունը փոխվել է:
Մադրիդյան ակումբն իր ֆուտբոլիստների և անձնակազմի շրջանում ներքին հարցում է իրականացնել՝ պարզելու, թե ինչ են նրանք մտածում Մոուրինիոյի հավանական վերադարձի մասին: Ֆուտբոլիստները դրական են տրամադրված Մոուրինիոյի նկատմամբ և ցանկանում են, որ նա գլխավորի ակումբը:
Երկու կողմերին մոտ գտնվող աղբյուրը նշում է, որ մադրիդյան ակումբը կստորագրի Մոուրինիոյին հուլիսի 1-ից հետո, որպեսզի չվճարի 5 միլիոն եվրո «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը՝ ի դեմս Պերեսի, խոստացել է պորտուգալացի մասնագետին, որ ֆուտբոլիստներ գնելու և վաճառելու որոշումները կայացնելու է միայն նա, նրան տրամադրվելու է այնքան գումար, որքան անհրաժեշտ է: Բացի այդ, Մոուրինիոն կստանա 15 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ՝ մեկ մրցաշրջանի համար:
Հիմա «Ռեալն» առաջարկում է մարզչին 20 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար: Մոուրինիոն դեռևս քննարկում է իր առաջարկները և վերջնական պատասխան չի տվել մադրիդցիներին: Նշվում է, որ պորտուգալացի մասնագետն ունի մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ Իտալիայից:
Սիրարփի Աղաբաբյան