«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ընտրական նոր օրենսգիրքը 100 տոկոսով կանցներ: Ոտքից գլուխ 7 հոգի էին, բայց իրեն ձայն տվեցին ու կարգեցին վարչապետ, մի հատ ԸՕ կար ու հանկարծ չի անցնում, ո՞վ է արել, ինքն է արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
25-ամյա թուրք գեղեցկուհի, 2016թ․ «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սիբեր Դեմիրալփը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է գործարարից շանտաժի միջոցով գումար շորթելու մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները անազատության մեջ պահվող աղվեսին բաց են թողել վայրի բնություն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գործըթնացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:
«Կասե՞ք, թե ո՞վ է մեղավոր: Մարդիկ, երբ մի գործ անում են, պետք է մի քիչ մտածեն: Դուխով անում ու չեն մտածում: Հա, մարդուն հետ կանչեիք, նոր քրեական գործը հարուցեիք: Ես տեսել եմ, թե քանի գործ եք հարուցել, ու արդյունքում ի՞նչ է եղել: Դա էլ 100 տոկոսով նույն բախտին կարժանանար ու կարժանանա: Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է, հետո՝ բաց թողնելը»:
«Մեծ հույս ունեի, որ վանաձորցի երեխուն ողջ և անվնաս կգտնեն»:
Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցներնի օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առեւտրական նավերին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:
Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանի մասշտաբով 12 օրը բավականին քիչ է քարոզարշավ անցկացնելու համար, քանի որ քննարկելու բազմաթիվ հարցեր կան։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու մասին համապատասխան դիմում:
«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է»:
Հայաստանի իմիջն աշխարհում բարձր է, քանի որ երկրում քաղաքակիրթ ձևով դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել:
Վիեննան ռուսական կողմից «թափանցիկ» տեղեկատվություն է պահանջում ավստրիական բանակի նախկին գնդապետի հետ կապված իրադրության առնչությամբ, որը կասկածվում է Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
«Երեք օր է` չեն կրակել»,-ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»: Պտտում է ղեկը, դարձնում արագության բռնակը. դիրքեր ենք բարձրանում:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ավելի խոշոր տնտեսական ճգնաժամ է կանխատեսում, քան այն ճգնաժամը, որը միջազգային հանրակցությունն ընդգրկեց 2008 թվականին:
Այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում, լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:
Նոյեմբերի 8-ին` ժամը 2-ն անց 5-ից սկսած թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին:
ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելը կարևոր է ոչ թե Արմեն Սարգսյանի, այլ աշխատակիցների համար:
Նախօրեին դիմակավորված անձինք փորձել են թալանել Արարատում գործող դեղատներից մեկը, սակայն սեփականատերը ժամանակին հասել է։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի կազմը հայտնի է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան նշում է իր ծննդյան օրը:
ԶՈՒ սպայական և ենթասպայական կազմի պահանջարկի ձևավորում և պլանավորում, ռազմական կադրերի ընտրություն, համապատասխան պաշտոնների նշանակում և ծառայության ընթացքում առաջխաղացման, ուսման և վերապատրաստման ապահովում, զինվորական կոչումների շնորհում և իհարկե արժանապատիվ զորացրման կազմակերպում:
Մելբուռնում մարդ է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի «Սպորտինգ»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: