Արարատում դիմակավորված անձինք մուտք են գործել դեղատուն ու բռնվել
Նախօրեին դիմակավորված անձինք փորձել են թալանել Արարատում գործող դեղատներից մեկը, սակայն սեփականատերը ժամանակին հասել է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու երիտասարդ, դիմակավորված, տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրելով դեղատան ճաղավանդակը, մուտք են գործել դեղատուն և այնտեղից փորձել են կատարել գողություն:
Նշված դեղատան ահազանգման համակարգը միանալուն պես սեփականատերը հոր և եղբոր հետ միասին շտապել է դեղատուն և երբ սեփականատերը մտել է դեղատուն դիմակավորված անձանցից մեկը երկաթյա լինգով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով վնասված ու փորձել դիմել փախուստի։ Սակայն ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր ժամանակ ոստիկանության օպերատիվ խմբին հաջողվել է վերջիններիս բռնել և բերման ենթարկել:
Ոստիկանությունում կատարվում է քննություն։