Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ բողոք է հղել Միջազգային ծովային կազմակերպություն. Deutsche Welle
Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցներնի օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առեւտրական նավերին: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել է Գերմանիայի Deutsche Welle հեռուստառադիոընկերության պարսկական ծառայությունը։
Միջազգային ծովային կազմակերպության նախագահի անունով նամակը, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում, ուղարկել է Մեծ Բրիիտանիայում Իրանի դեսպանությունը: Ինչպես Twitter-ում հայտնել է թագավորությունում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադը, բողոքում նշված է, որ պատժամիջոցները «խախտում են նավարկության ոլորտում միջազգային համաձայնագրերը» եւ «սպառնում են ծովային հաղորդակցության անվտանգությանը»:
Դիվանագիտական ներկայացուցչությունը ՄԾԿ-ի անդամ պետությունների ասամբլեային խնդրում է հատուկ կարգով քննարկել այդ հարցերը: Թեհրանի այս արձագանքն ստացվել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններից հետո:
Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում նա ընդգծել է, որ «նավթային» պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ը «ցանկանում է երկրներին նախազգուշացնել է Իրանի տնտեսության «նավագնացային հատվածի հետ գործարարություն վարելու վտանգի մասին»: Նա նաեւ պնդել է, որ շուրջ մեկ տասնյակ իրանական նավթալցանավեր անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: