Բաժիններ՝

Ալեքսանդրա Պախմուտովան նշում է իր ծննդյան օրը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան նշում է իր ծննդյան օրը: Այդ կապակցությամբ նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հեռագրի տեքստը նոյեմբերի 9-ին հրապարակված է Կրեմլի կայքում։

«Դուք պատկանում եք այն վարպետների լեգենդար համաստեղությանը, որոնց ստեղծագործության մեջ արտացոլում են գտել հայրենական պատմության առավել ցայտուն, անմոռանալի էջերը, բազմաթիվ սերունդների հաղթանակներն ու սխրագործությունները, երկրի ճակատագիրը: Ձեր ստեղծած հիանալի երգերը, երաժշտական բոլոր ստեղծագործությունները հիրավի մեր ազգային հարստությունն են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ալեքսանդրա Պախմուտովան ծնվել Է 1929 թվականի նոյեմբերի 9-ին Նիժնի-Վոլժսկի երկրամասի (ներկայում՝ Վոլգոգրադի շրջան) Բեկետովկա ավանում: Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 400-ից ավելի երգերի երաժշտության հեղինակ է, որոնց թվում առավել հայտնի են «Քնքշություն», «Բելառուս», «Խոնարհվենք այն մեծագույն տարիների առջեւ», «Մեր երիտասարդության թիմը», «Վախկոտը հոկեյ չի խաղում» երգերը: Պախմուտովայի երգերը տեղ են գտել Մուսլիմ Մագոմաեւի, Իոսիֆ Կոբզոնի, Լեւ Լեշչենկոյի եւ այլ արտիստների երգացանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս