Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին Սամվել Բալասանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
Վանաձորցիներին այս իրադարձության առթիվ ողջունեցին և շնորհավորեցին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի անունից՝ Սարգիս Կարապետյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում ծրագրած անձինք խոստովանել են, որ մտադիր են եղել դանակով հարձակվել նրա վրա Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով դիմել են ՄԻԵԴ:
«ՔՊ-ի հետ բանակցություններ գնացել են, այն ժամանակ քննարկվում էր միասին խորհրդարանական ընտրություններում հանդես գալու հարցը, բայց քանի որ քաղաքային ընտրություններն առաջ ընկան, ՔՊ-ն որոշեց սեփական ուժերը փորձել այդ ընտրություններում»,- այսօր «Մենք» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալովկան օրերս հայտարարել էր, որ արտասահմանյան երկրների դպրոցներում ռուսերեն լեզվի դասաժամերի կրճատումը խախտում է ռուսալեզու բնակչության իրավունքները։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա:
«Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի, այս դադարի, հարաբերական ու խաբուսիկ դադարի ժամանակահատվածում զբաղվում է իր մարտունակությունը վերականգնելով ու ագրեսիայի նախապատրաստվելով, նման զարգացումների պետք է պատրաստ լինել»:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում:
«Հայաստանում գրեթե ցանկացած ընտրություններից հետո ի հայտ են եկել գրպանային ընդդիմություններ, որոնք ապահովել են բացառապես այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը։ Եղել են քաղաքական ուժեր, և հիմա էլ կան, որոնք միայն իշխանական փայի մեջ փայաբաժին մտնելու խնդիր են լուծում»:
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն բաց է թողել թիմի մարզումը առողջական խնդիրների պատճառով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհների մեղավոր է հայտարարել տեղական իշխանություններին՝ սպառնալով նահանգը զրկել դաշնային ֆինանսավորումից, եթե աղետների դեմ պայքարի համար հատկացումների ոչ նպատակային խնդիրը չկարգավորվի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր:
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին։
Վնասազերծում Մալաթիայում․ ոստիկանները հայտնաբերել են գողության մեջ կասկածվողին:
«Մեր երկու կուսակցություններն արևմտյան արժեքներին են կողմնակից։ Մենք Ռուսաստանին դեմ չենք, ուղղակի այն ազդեցությունը, որն այսօր էլ բանեցվում է ՀՀ իշխանությունների վրա, չափից ավելի մեծ է, և հենց այդ ազդեցությունը բալանսավորելու համար անհրաժեշտ է լուրջ աշխարհաքաղաքական, գաղափարական, ալտերնատիվ միավորի առկայությունը քաղաքական դաշտում»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Տիկին Հակոբյանը երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Սրտի կանգից 60 տարեկանում մահացել է դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը։
Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր էլեԵրևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12։43-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով իր բնակարանի պատշգամբից։
Պետեկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):
Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություններին, գրել է. «Էս աշխատանքի հետ կապված հարցը, որն էսօր բուռն քննարկվում է, ահագին բարդ լուծելի խնդիրներից է»:
Սույն թվականի նոյեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուներին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին։
Ուզենք թե չուզենք, այսօր կա երկու բևեռ: Շատ մեծ բևեռ Փաշինյան և շատ փոքր բևեռ Շարմազանով, Վիգեն Սարգսյան և Հանրապետական կուսակցություն:
Օրերս ադրբեջանական մամուլը, մեկնաբանելով ամերիկյան «Bellingcat » կենտրոնի վերլուծաբան Մասիս Ինգիլիզյանի հոդվածը, պնդել էր, որ հոդվածագիրն արձանագրում է, որ «Նախիջևանում Ադրբեջանը նոր բարձունքներ է ազատագրել»։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ:
Մինչ Հայաստանում բազմաթիվ վերլուծաբաններ քննարկում են նեդրումների, մեղմ ասած. պրոբլեմատիկ վիճակը և փորձում են ելքեր գտնել ստեղծված փակուղուց դուրս գալու համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր գործուն մասնակցությունն է ունենում ներդրումների շարունական նվազման գործընթացին:
Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։
Երիկամային անբավարարություն ունեցող 18-ամյա տղային հանձնաժողովը ճանաչել է պիտանի ծառայությանը եւ նրան զորակոչել, որտեղ տղայի վիճակը կտուկ վատացել է։