«Մեզ տնտեսական ճգնաժամ է սպառնում, հնարավոր է, ավելի խոշոր, քան բռնկվել էր 2008 թվականին». Միլոշ Զեման
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ավելի խոշոր տնտեսական ճգնաժամ է կանխատեսում, քան այն ճգնաժամը, որը միջազգային հանրակցությունն ընդգրկեց 2008 թվականին: Այս մասին, նա հայտարարել է Barrandov հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մեզ տնտեսական ճգնաժամ է սպառնում, հնարավոր է, ավելի խոշոր, քան բռնկվել էր 2008 թվականին,- նշել է նախագահը:- Բայց դա տեղի կունենա ոչ այն պատճառով, թե ինչ-որ տնտեսական ցիկլ գոյություն ունի: Դա (ոչ մասնագետներին ճգնաժամի պատճառները բացատրելու) հարմար ֆիկցիա է: Իրականում ճգնաժամ է առաջացնում ոչ որակյալ (կառավարչական) որոշումը»:
Նման որոշում կարող է լինել, նախագահի կարծիքով՝ ազգային կառավարությունների կողմից հովանավորության քաղաքականության իրականացումը սեփական արտադրողների նկատմամբ: «Հովանավորությունը տխմարություն է: Այն վնաս է հասցնում բոլոր երկրներին»,- ասել է Զեմանը:
Որպես օրինակ նախագահը, որը չեխ առաջատար տնտեսագետներից մեկն է, բերել է չինական պողպատի համար ԱՄՆ-ի մաքսերի աճի հնարավորությունը: ԱՄՆ-ի բյուջեն որոշակի շահույթ կստանա, բայց այդ երկրի ավտոմոբիլաշինությանն անհամեմատելի վնաս կհասցվի, ասել նա: «Ես (հանդես եմ գալիս) ցանկացած մաքսային արգելքների վերացման օգտին: Եթե դա տեղի չունենա, ապա կարելի է սպասել, որ չին-ամերիկյան առեւտրական պատերազմն սպառնալիք կստեղծի ամբողջ աշխարհի համար»,- նախազգուշացրել է Զեմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։