Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի այն բնակիչներին, որոնք դժգոհ են իրենց կենսամակարդակից, խորհուրդ է տվել չգանգատվել, այլ ավելի շատ աշխատել:
«Հիմա եթե մենք 4-րդին ընտրենք, ձեր դաշինքի վրա ստվե՞ր ա ընկնում»,- այսօր Երևանի Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը հարցրեց ՄԵՆՔ Դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին։
ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում։ Արթիկ քաղաքում դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքացիներն իրենց ընտրության հարցում կողմնորոշվեն քաղաքական ուժերի ծրագրերով, և ոչ թե՝ գեղեցիկ խոստումներով։
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ հայտարարել, որ իր ձայնը տվել է զարգացման օգտին եւ «բռնության ու ստի դեմ»:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՀՀԿ համամասնական ցուցակի 20-րդ համար Հերմինե Նաղդալյանը ինքնաբացարկ է հայտարարել՝ հրաժարվելով ընտրապայքարի հետագա մասնակցությունից։
«Մի քանի օր առաջ երբ լայվ էի մտել, վարչապետ Փաշինյանի դուրը դա այնքան էլ չէր եկել, բայց այսօր կրկին խիզախել եմ. Ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենանլով, միևնույն է, որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված։ Խոսքը այն մասին է, որ մի քանի օր առաջ վարչապետը հայտարարեց, որ 350 000 անձի աշխատավարձ է բարձրանալու, և նծեց նաև այդ աշխատավարձի բարձրացման աղբյուրը, այն է՝ եկամտահարկի իջեցման մտադրությունը, այսինքն՝ եկամտահարկը պետք է դառնա 23 տոկոս»,-աշխատավարձերի բարձրացման հետ կապված վարչապետի հայտարարությունը մեկնաբանելիս մասնավորապես նշեց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Ռուսաստանի մայրաքաղաքի տասն առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ է տարհանվել պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումների պատճառով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ի խնդրանով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին.
«Գործի ըստ էության քննարկում դեռ չի եղել։ Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետև, եթե պարզվեց, որ ինքը կարծում է, որ հիմքեր չկան, բայց պնդում է միջնորդությունը, խնդիր կտեսնենք»,- ասաց Արամ Օրբելյանը։
«Բեռնատարների հերթը մինչև վրացական կողմ հասնում է: Անելանելի վիճակ է սահմանում: Սրանք այն մեքենաներն են, որոնք աջ ղեկով են, դեռ փոխված չէ ղեկը: Քիչ առաջ վարորդների հետ հանդիպեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ խնդիրը կուսումնասիրեն և կպատասխանեն»,- նշեց Դավիթ Գասպարյանը:
Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն: Այս մասին այսօր հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:
Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել ընտրողներին՝ «անպայմանորեն գալ ընտրական տեղամասեր եւ ամրագրել իրենց ընտրությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալելու դեպքին՝ հայտարարելով, որ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար:
Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցի երկրորդ հարկի պատուհանից ընկել են երկու 7 տարեկան աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը:
Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով:
«Կրկին խիզախել եմ՝ ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգը աչքիս առաջ ունենալով, որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերը մեկնարկելիս՝ ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսեւորում կդառնան աշխարհի երկրներին 2011 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած նրանց աջակցության համար:
Մարտի 1-ի գործով վերջին վեց ամսում տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Նոյեմբերյանում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ հանդիպելու է Ադրբեջանում գերի Կարեն Ղազարյանի ծնողների հետ։
Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ-«Իմ քայլ» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե առաջիկա խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու, և նշեց, որ այն մարդիկ են այդպես ասում, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել.
ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Սոցցանցերում ատելության դրսևորումները, հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից, գնալով ավելանում են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին երկու օրերի քարոզարշավը բացասական տպավորություն է թողնում.
Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս անգամ «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաքի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող կարևոր ծրագրերը:
Քիչ առաջ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։