«Հիմա եթե մենք 4-րդին ընտրենք, ձեր դաշինքի վրա ստվե՞ր ա ընկնում». Երևանցու հարցը՝ Արտակ Զեյնալյանին
«Հիմա եթե մենք 4-րդին ընտրենք, ձեր դաշինքի վրա ստվե՞ր ա ընկնում»,- այսօր Երևանի Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը հարցրեց ՄԵՆՔ Դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին։
«Եթե 4-րդին ընտրեք, մենք չենք ընտրվի»,- պատասխանեց Զեյնալյանը։
Նա նշեց, որ մարդիկ իրեն տեսել են ԱԺ-ում, իր թիմակից Արամ Սարգսյանին ևս տեսել են ԱԺ-ում, և հորդորեց մյուս ուժերի և իրենց հետ գաղափարական տարբերությունները կարդալ նախընտրական բուկլետում։
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ից 4-5 հոգի ինչ-որ բաներ են պահանջում, բայց կառավարությունը 4-5 ամսում, կապ չունի՝ Փաշինյանն է, թե ով, ինչ պիտի աներ.
«Ինչի՞ չեն իրանց ատչոտի կանչում։ 30 տարի քանդել են, մի տարի էլ դուք քանդեք, մեկ ա, մենք դիմանում ենք։ Նրանք խոսում են ձեր հասցեին, բա դուք խի՞ չեք ասում՝ եկեք ատչոտ տվեք, ոչ թե ձեզ, այլ ժողովրդին»։
Ա. Զեյնալյանը պատասխանեց, որ այս ընտրությունները պատասխանատվության քննություն են։
«Կաթի գործարանը խի՞ քանդեց Լևոնը։ Էլ կովերը կաթ չպիտի՞ տան»,- շարունակեց դժգոհել տարեց մարդը։
Ա.Զեյնալյանը բացատրեց, որ հիմա ընտրություն պետք է կատարեն՝ ուզո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ չեն ուզում։
«ՀՀԿ-ին էլ ո՞վ կարա ուզի»,- արձագանքեցին քաղաքացիները։
Ա.Զեյնալյանը կարևորեց, որ այժմ ԱԺ-ն պիտի կազմված լինի գիտակից ու անկաշառ պատգամավորներից։
Նշենք, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն իր թիմակիցների հետ այսօրվանից սկսել է Երևանի քարոզարշավի ծրագիրը. նոյեմբերի 28-ին՝ Ավան, Նոր Նորք, նոյեմբերի 29-ին՝ Արաբկիր, նոյեմբերի 30-ին՝ Շենգավիթ, դեկտեմբերի 1-ին՝ Էրեբունի, դեկտեմբերի 2-ին՝ Քանաքեռ-Զեյթուն, դեկտեմբերի 3-ին՝ Աջափնյակ, դեկտեմբերի 4-ին՝ Մալաթիա-Սեբաստիա, դեկտեմբերի 5-ին՝ Դավթաշեն, դեկտեմբերի 6-ին՝ Կենտրոն։
ՄԵՆՔ դաշինքի քարոզարշավը Ավանում
Gepostet von Թեհմինա Վարդանյան am Mittwoch, 28. November 2018