Բաժիններ՝

« Եթե կյանքը շատ է դժվարացել, գնա, շրջիր հիվանդանոցներում, ծայրահեղ դեպքում շրջիր գերեզմանատներում». Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի այն բնակիչներին, որոնք դժգոհ են իրենց կենսամակարդակից, խորհուրդ է տվել չգանգատվել, այլ ավելի շատ աշխատել:

«Մենք հաճախ ենք գանգատվում կյանքից՝ այս չկա, այն չկա: Եթե կյանքը շատ է դժվարացել, գնա, շրջիր հիվանդանոցներում, ծայրահեղ դեպքում շրջիր գերեզմանատներում: Այնտեղ պառկածների համար շատ ավելի վատ է, քան քեզ համար»,-ասել է Նազարբաեւը՝ Աստանայում ելույթ ունենալով ութերորդ Քաղաքացիական համաժողովում: «Ձեռքներս ու ոտքներս տեղում են՝ գլխներիս մազերն ենք փետում՝ վայ, ինչ վատ է:

Նման բան չկա, կյանքում ամեն ինչ հնարավոր է, հավաքիր քեզ, ստիպիր քեզ աշխատել: Նաեւ երիտասարդությանը պետք է դրան սովորեցնենք»,-նշել է Ղազախստանի նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս