Հրաշալի ընդունելություն, հետաքրքիր աշխատանքային միջավայր. Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այսպես բնորոշեց Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի անցկացումը:
Ռուսաստանը կսպասի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական պարզաբանումներին, իր դիրքորոշումը կհստակեցնի Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալուց հետո:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը կայացել է:
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է»:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպես են զարգացնելու Եվրասիական տնտեսական միության տնտեսական օրակարգը:
Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը։
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։
Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները հոկտեմբերի 22-ին սկսել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները:
Մանրամասներ Ավանում տեղի ունեցած զինված ավազակային հարձակումից:
Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա՝ առանց ՀՀԿ-ի էլ, էլ ինչո՞ւ եք մեզ համոզում։ Իմ ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնում են։ Այսօր գործող իշխանությանը հակադրվող ուժը ՀՀԿ-ն է. ի՞նչ կոնսենսուս՝ առանց արմատական ընդդիմության։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին:
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում:
28 միկրոավտոբուսային երթուղու տնօրենը դեմ չէ կառավարության դեմոկրատական մոտեցումներին, սակայն մտահոգություն ունի, որ նոր ավտոբուսներ բերելուց հետո շատ խնդիրներ կառաջանան:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Ալավերդու պղնձաձուլարանի և՛ փակելն էր ճիշտ, և՛ աշխատակիցների կողմից բողոքի ակցիա իրականացնելը, քանի որ, երբ էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրները մտնում են կոնֆլիկտի մեջ՝ այն վատ է անդրադառնում բնակչության և տվյալ երկրի վրա։
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումներ ՀՀԿ-ականների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, գրել էին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ալբերտ Քերմելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, բազմիցս կողմ են արտահայտվել Արցախյան հակամարտության՝ փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին։
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան:
«Ուզեք թե չուզեք՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- խորհրդարանում դիմելով ՀՀԿ խմբակցությանը՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով չգնալ սաբոտաժի ճանապարհով։
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Երևանի քաղաքային ընտրություններին չմասնակցած մարդիկ խորհրդարանական ընտրություններին գոնե պետք է իմանան, որ անհրաժեշտ է տնից դուրս գալ և սեփական դիրքորոշում հայտնել, որովհետև, նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանալու կաշառք բաժանել, ստիպել ընտրողներին՝ այսպես կամ այնպես քվեարկել։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արտակ Զեյնալյանի ներկայացումներից հետո երբեք մեկնաբանություններ չի արել, համարել է, որ Զեյնալյանը կոնկրետ և սպառիչ է խոսում, դրա համար ներկայացված օրենքին միանշանակ «այո» է ասում։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքակաի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկեցին Միացյալ Թագավորության մեն կղզում անցկացվող Այլ օֆ Մեն միջազգային խոշոր մրցաշարում:
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ նման լուծում կա տրված։ Կարծում եմ՝ դա կհակասի ընտրական իրավունքին և իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Այս ԸՕ-ում դա ուղղակի հնարավոր չէ ներառել»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը: