Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիրգորյանի գլխավորությամբ:
«Հայաստանում երիտասարդներից քչերն են նախընտրում քիմիայի բնագավառը: Պատճառն այն է, որ հեռանկար չկա»:
Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը եւ Սիրիայի իրադրությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պաշտոնապես ներողությունէ խնդրել սեռական բռնության զոհերից:
«Այո՛, պետք է մասնակցի»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Սփյուռքը պե՞տք է մասնակցի Հայաստանի կառավարման համակարգին, հայտարարեց Վեհափառը։
Մամուլում լուրեր էին տարածվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին բերման ենթարկելու մասին:
Կյանքի 91-րդ տարում վախճանվել է քիմիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի կենսաբան եւ քիմիկոս Օսամու Սիմոմուրան:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս:
Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածուներին։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության ընթացքում դատապարտյալ Վ. Ս-ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 3 բջջային հեռախոս, երեք ականջակալ, 2 USB լար, 1 բաժանորդային քարտ, 30-ական «Ադապտոլ» և «Տեբանտեն» գրառմամբ դեղահաբեր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։
Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց նոր ԸՕ քվեարկությունն անցկացնել ժամը 17։30-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռևս ուղևորվում է ԱԺ, որպեսզի մասնակցի քվեարկությանը։
«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորների ոճը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ փաստարկներ էինք բերում, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նմանատիպ այլ հարցերով»:
Հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։
«Մեզ համար հայ եկեղեցին կրոնական հաստատություն չէ, հայ եկեղեցին հայ ժողովուրդն է, և հայ ժողովուրդը հայ եկեղեցին է, մեկ ամբողջություն է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ ԱԺ-ում հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել։
Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով:
«Կուզեմ մեկ կետ կարևորությամբ ընդգծել, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, և այդ ընթացքն իր հանգրվաններն ունի»:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոտովսկու փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին աշխատանքներ կատարելիս հղկիչով վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:
«Խնդիրը ռեյտինգային համակարգն էր, հիմա ունենք այդ համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են, այսինքն՝ ավելի ազատական մոտեցում է ներդրվում։ Հետևաբար, հապճեպության խնդիրը ստորադասվում է այն ազատական մոտեցումներին, որ ներկայացվում է Ընտրական օրենսգրքում»։