
Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին

Մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է համաժողովի շրջանակներում կազմակերպված «ԵԱՏՄ տնտեսության իրական հատված. ինտեգրման պայմաններում ներուժի զարգացում» քննարկմանը:
Մհեր Գրիգորյանը խոսել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի ներքո ստեղծված հնարավորությունների մասին, անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի՝ այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմներով պայմանավորված առևտրատնտեսական հարաբերություններին: