Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է. «Վաղը՝ հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ԱԺ-ն պետք է չընտրի նոր վարչապետ»:
Հարավային Կորեայի տասն ընկերություններից վեցը, որոնք զբաղվում են արտասահմանյան գործառնություններով, պատրաստ են ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ:
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների նման ազատ, արդար, թափանցիկ էին, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ հեղափոխությունն ամրապնդվում և տալիս է իր պտուղները։
Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Եվրահանձնաժողովը չի ընդունել Իտալիայի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ԵՄ-ի գծով գործընկերների կողմից քննադատության էր ենթարկվել դեֆիցիտի համաձայնեցված պարամետրերի գերազանցման պատճառով:
Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել:
Հոկտեմբերի 11-ին` ժամը 18.30-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ս/թ սեպտեմբերի 24-ին և 25-ին ուսումնասիրության ընթացքում պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի» անտառտնտեսության մասնաճյուղի «Մոտկորի» անտառպետության թիվ 4 պահաբաժնում հայտնաբերվել են թվով 57 ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի ծառերի կոճղեր:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները քիչ առաջ աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել:
Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չեն հաղթահարել:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:
«Հեղինակի խոսքը պետք է լինի գերակշիռ, հնարավոր է, որ նրանց կողմից ինչ-որ մեկը լինի և առաջին հեղինակի թույլտվությամբ աշխատի, նման դեպքեր շատ են եղել»։
Եվրասիական գործընկերության միջազգային գործարար համաժողովն իր պաշտոնական գրասենյակները կունենա ԵԱՏՄ անդամ երկրներում:
Տարածաշրջանում Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն, առկա հակամարտություններն էլ պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
«Մենք նախագծին կողմ կլինենք, բայց համահեղինակ չենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չմիացավ Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ անգամ քվեարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին:
Շախմատի Հայաստանի պատաեկան թիմի անդամ Շանթ Սարգսյանը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի առաջնությունում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու խանութ-սրահից գողություն կատարած անձանց ինքնությունը:
«Բացի այդ, շուտով շատ ուշադիր կհետևենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին և կտեսնենք՝ ո՞վ էր տալիս աթոռակռիվ և ո՞վ՝ չէ»,- մեզ հետ զրույցում, ի պատասխան՝ ասաց Էդուարդ Շարազանովը։
Ռուս ծրագրավորող Պավել Սամինը, ով այս օրերին Երևանում մասնակցում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին, կարևորում է համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը փաստում է` բռնցքամարտի երկրորդ ֆեդերացիան, որն օրեր առաջ է բացվել, կաշառում է մարզիկներին` առաջարկելով չմասնակցել Հայաստանի առաջնությանը:
«Էս ընդհանուր մոտեցումը չես հասկանում՝ մեկ պաշարում են, ասում են Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն՝ մի՞ ընտրեք: Այսինքն՝ աբսուրդի մեջ ենք հայտնվել»:
Հայաստանի կառավարության որոշմամբ 2018թ. ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:
Զարմանալի վերլուծական տաղանդ ունի «կարգին» քաղաքապետը: 2013 թվականից (երբ տեղի ունեցավ տրանսպորտի ուղեվճարի դեմ բողոքի ակցիաները) առ այսօր ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվել, մարդիկ շարունակում են գոյատևել չնչին` 80-100 հազար դրամ աղքատավճարի (ոչ աշխատավարձի) հաշվին:
ՀՀԿ-ն ցանկության պարագայում ԱԺ-ում վարչապետի ընտրության համար դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ 53 կողմ ձայները: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման նպատակով հոկտեմբերի 29-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրելու ստորագրահավաքին միացել է 35 պատգամավոր: