
Հարավկորեական ընկերությունների ավելի քան 60 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ

Հարավային Կորեայի տասն ընկերություններից վեցը, որոնք զբաղվում են արտասահմանյան գործառնություններով, պատրաստ են ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ: Սրանք են այն հետազոտության արդյունքները, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել է հարավկորեական Փոքր ու միջին բիզնեսի կորպորացիայի կողմից։
«Հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը հայտնել է հյուսիսկորեական տնտեսության մեջ ներդրումներ անելու պատրաստակամության մասին»,-նշվում է զեկույցում: Նրանց 37,8 տոկոսը կցանկանար դա անել, երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, իսկ 22,8 տոկոսը ներդրումներին պատրաստ է արդեն այժմ: Իսկ ընդամենը հարցվածների 60,6 տոկոսը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ աշխատելու մտադրության մասին: ԿԺԴՀ-ում ներդրումներ անելու հիմնական պատճառների թվում հարցման մասնակիցները նշել են աշխատուժի ցածր արժեքը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի ներքին շուկան նվաճելու ձգտումը:
Հարցումը սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն անցկացվել է արտասահմանում ներդրումների տեղաբաշխման փորձ ունեցող 267 վենչուրային ընկերությունների ներկայացուցչիների շրջանում: Հարցման արդյունքների անճշտությունը կազմում է 6 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: