«Մենք այսպես աչքներս փակ որևէ նախաձեռնությանը չենք միանում». Արմեն Ռուստամյան

«Մենք նախագծին կողմ կլինենք, բայց համահեղինակ չենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝  պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չմիացավ Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ անգամ քվեարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ի սկզբունքային առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել, մինչդեռ դրանք մյուս ուժերի հետ համաձայնությամբ էր, և որևէ բացատրություն չի տրվել, թե ինչու չի ընդունվել.

«Մենք այսպես աչքներս փակ որևէ նախաձեռնությանը չենք միանում»:

Ա.Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ վերջին իրադարձությունների պատճառով թեև հնարավոր է, որ ՀՅԴ-ի ընտրազանգվածը պակասի, այնուամենայնիվ, կուսակցությունը եղել է, կա ու պետք է լինի:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031