ԸՕ փոփոխությունների քննարկման ԱԺ արտահերթ նիստը կկայանա. անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման նպատակով հոկտեմբերի 29-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրելու ստորագրահավաքին միացել է 35 պատգամավոր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ստորագրահավաքի նախաձեռնող, «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:    

 «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը ԱԺ բերելու և հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու համար հավաքվել է 35  պատգամավորի ստորագրություն: Ցանկացողներն ավելի շատ էին, բայց քանի որ 27 ստորագրությունը բավարար էր, մենք  35 ստորագրությամբ իմ, Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի, Գևորգ Պետրոսյանի և Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությունն արդեն հանձնեցինք: Դա նշանակում է, որ երկուշաբթի կունենանք արտահերթ նիստ»,-ասաց Զոհրաբյանն ու հույս հայտնեց, որ ՀՀԿ գործընկերները չեն խոչընդոտի:

Նա նշեց, որ օրենսդրական փաթեթում որոշակի տեխնիկական փոփոխություններ կլինեն, բայց առանցքային դրույթները պահպանվելու են:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031