Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը չընդունեց Իտալիայի բյուջեի նախագիծը. AFP

Եվրահանձնաժողովը չի ընդունել Իտալիայի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ԵՄ-ի գծով գործընկերների կողմից քննադատության էր ենթարկվել դեֆիցիտի համաձայնեցված պարամետրերի գերազանցման պատճառով:

Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ղեկավարության աղբյուրի: Ավելի վաղ Իտալիան Եվրահանձնաժողովի քննարկմանն էր հանձնել 2019 թվականի բյուջեի նախագիծը եւ եռամյա բյուջետային պլանը, որոնցում կառավարությունը սահմանել է բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որը գերազանցում է ԵՀ-ի հետ համաձայնեցված շեմային մեծությունները:

Դրանից հետո Բրյուսելը Հռոմից պարզաբանումներ էր պահանջել բյուջեի նախագծի ծախսային հոդվածների վերաբերյալ, որոնք կարող են խախտել Իտալիայի արտաքին պարտքի կայունությունը: ԵՀ-ում զգուշանում են, որ դա կբերի Իտալիայի արտաքին պարտքի հետագա ավելացման եւ դրա սպասարկման հետ կապված բարդությունների, ինչն իր հերթին սպառնալիքի տակ է դնում ամբողջ եվրոգոտին: Բրյուսելն սպառնում է տուգանային ընթացակարգեր կիրառել Հռոմի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031