Բաժիններ՝

Վուչիչը Կոսովոն գլխավոր խոչընդոտն է համարել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության ճանապարհին

Չճանաչված Կոսովոյի խնդիրը գլխավոր խոչընդոտն է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության համար: Այդ մասին հոկտեմբերի 24-ին Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Մեր եվրոպական ճանապարհի առավել մեծ խնդիրը Կոսովոյի հարցն է: Եթե ԵՄ-ն ասեր, որ խնդիրը միայն Կոսովոն է, ապա նրանք բացասական բալեր կստանային»,-հայտարարել է Սերբիայի առաջնորդը՝ մեկնաբանելով եվրակոմիսար Յոհաննես Հանի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ «Կոսովոն գլխավոր խոչընդոտը չէ ԵՄ-ին Սերբիայի անդամակցության համար»: Միեւնույն ժամանակ Վուչիչը հիշեցրել է, որ Սերբիան «ցանկանում է անդամակցել ԵՄ-ին եւ պատկանել հանրության այս տեսակին»:

Արծարծելով Պրիշտինայի հետ բանակցությունների հարցը՝ Վուչիչը նշել է, որ ներկա դրությամբ փոխզիջումը գործնականում հնարավոր չէ: «Գոյություն ունեն միջազգային հանրակցություններ, որոնք գտնում են, թե հարկավոր չէ խոսել սահմանների մասին, քանի որ դրանք պաշտպանում են Կոսովոյի անկախությունը: Մենք ասել ենք, որ փոխզիջում ենք ցանկանում:

Այժմ պարզ է, որ դա գրեթե անհնարին է Սերբիայի կենտրոնական մասում, Կոսովոյում տիրող մթնոլորտի պատճառով, ինչպես նաեւ օտարերկրյա գործոնի պատճառով, որը չի ցանկանում նման պայմանագիր: Նրանք ասում են, որ մենք կբացենք Պանդորայի արկղը, իսկ ինչո՞ւ եք դուք Պանդորայի արկղը բացեցիք 2006 եւ 2008 թվականներին»,-հարց է տվել նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031