Բաժիններ՝

Երկու զբոսաշրջիկ է զոհվել Իտալիայի հյուսիսի լեռներում

Երկու զբոսաշրջիկներ, որոնք հոկտեմբերի 23-ին կորել էին Իտալիայի հյուսիսում գտնվող Պիներոլո քաղաքի մերձակա լեռներում, հոկտեմբերի 24-ի առավոտյան Պիեմոնտի մարզում մեռած գտել են լեռնափրկարարական ծառայության աշխատակիցները։

Ինչպես հայտնել են փրկարարները, զոհվածներից մեկը՝ 65-ամյա մի տղամարդ, զառիթափից ընկել է սառցապատ ճանապարհով հեծանվով զբոսնելու ժամանակ: Երկրորդ զբոսաշրջիկի զոհվելու պատճառները պարզվում են:

Փրկարարական ծառայության աշխատակիցներն զբոսաշրջիկների մարմիներն ուղղաթիռով լեռներից հարթավայր տեղափոխելու գործողություն են պատրաստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս