Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ»
Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացրած «Լավագույն անդամ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ»:
Արդշինբանկն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել 2017 թվականի արդյունքների և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում իրականացրած գործարքների քանակի, ծավալների և արդյունավետության հիման վրա:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից այս մրցանակին է արժանացել նաև 2014 թվականին կայացած մրցանակաբաշխության արդյունքներով, իսկ 2015 թվականին Բանկը հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ արտարժույթի շուկայում» անվանակարգում:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 9-րդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
***
Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: