Մխիթար Հայրապետյանից արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պահանջում

«Մարդիկ դեռևս ունեն լուրջ մտահոգություններ ոչ այնքան կայուն տնտեսական և քաղաքական իրավիճակի վերաբեյալ, որը կապված է արտահերթ ընտրությունների անցկացումով: Նաև ինձ հետ անհատական շփումներով խնդիր են դրել, ասում են՝ խոսում եք հայրենադարձության մասին, բայց մենք այսօր վստահ չենք, որ ներկայացված ենք նաև օրենսդիր մարմնում, հետևաբար, շուտափույթ արեք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ նրա՝ արտերկրում ապրող հայերի թվում կան Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներ, բայց մարդիկ սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որպեսզի կայունություն լինի երկրում:

Մ.Հայրապետյանի խոսքով՝ արտերկրից խոշոր ներդրումների համար ևս կայությունյան հստակ պահանջ է դրվում. «Ասում են՝ ընտրություննրեից հետո ավելի կոնկրետ կխոսենք»:

Տեսանյութեր

Լրահոս