Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։
Բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ։ Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։
Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն»։