
Պաշտպանության նախարարությունը հիփոթեքի ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռելու բոլոր զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությունում գտնվող ծրագրի նպատակն է «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիպոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ոչ միայն երիտասարդ, այլ նաև բոլոր զինծառայողներին: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Գևորգ Գորգիսյանի հարցին:
Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց հիփոթեքային ծրագրով, նշեց նաև՝ մոտ հազար թոշակառու և չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանի հերթում: Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է այս խնդրի լուծումը:
«Կառավարությունում քննարկվող հարցը հիպոթեքի հնարավորությանն է վերաբերում: Մենք հնարավորություն են ընձեռում բոլոր զինծառայողներին օգտվել հիպոթեքի հնարավորությունից, ոչ միայն երիտասարդներն: Քանի որ ակնկալիքներն ավելի մեծ են թոշակավորվելու ժամանակ անմիջապես բնակարան կամ հողամաս ստանալու, դրա համար պայքար է գնում, որպեսզի դա իրականություն դառնա»,-ասաց Տոնոյանը:
Նրա հավաստմամբ՝ բնակարանների տրամադրման համար կառավարությունը ծրագիրը քննարկվում է՝ գտնելու ձևաչափը: Բնակարաններ տրվելու են առաջին հերթին հաշմանդամներին և զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքներին:
Գորգիսյանը հետաքրքրվեց նաև երեսունյոթ տարեկանից հետո զինծառայությունը թողնող սպաների մասին, Տոնոյանը նշեց՝ այս պահին իր զեկույցից հետո վարչապետին և կառավարությունում քննարկումներ անցկացնելուց հետո այդ գործընթացը կասեցնելու են: Զորացրումները չեն իրականացվելու անմիջապես այդ տարիքը լրանալուց հետո: