Բաժիններ՝

«Մեսսին չի ուզում հեռանալ ակումբից». Ժոզեպ Բարտոմեու

Լսո՞ւմ ես, Կրիշտիանու: «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի կարիերայի հետագա զարգացումը:

«Ինձ թվում է՝ նա կմնա մեզ հետ նաև գործող պայմանագրի ավարտից հետո (2020թ., հունիս): Նա չի ուզում հեռանալ: Մենք միշտ ասել ենք Մեսսիին, որ նա կարող է դառնալ ակումբի մարդը: Սա նաև իր նախագիծն է:

Մեր պլանների մեջ չի մտնում լավագույն ֆուտբոլիստների վաճառքը, բայց մենք ուզում ենք նաև վերցնել նոր տաղանդավոր խաղացողների: Նրանց հետ «Բարսելոնան» կդառնա ավելի հաջողակ, ավելի գլոբալ և ավելի շատ երջանկություն կբերի մեր երկրպագուներին: Դա այն է, ինչ մենք անում ենք»,- Բարտոմեուին է մեջբերում The Times-ը:

Լիոնել Մեսսին ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար ավարտել կարիերան հարազատ «Նյուելս Օլդ Բոյզում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031