Բաժիններ՝

Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովում քննարկվելու են բիզնեսի բարենպաստ միջավայրի ստեղծման ուղիները

Երևանում հոկտեմբերի 22-ից 24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը այս տարի բաղկացած է երկու` շնորհանդեսային և գործարար մասերից: Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան` ներկայացնելով «Եվրասիական շաբաթ» երրորդ ամենամյա միջազգային համաժողովի անցկացմանը մանրամասները:

«Այս տարի մենք հաշվի ենք առել բոլոր բացթողումները և բոլոր դրական մտահղացումները, որոնք եղել են նախորդ տարիներին: Այսպիսով` ծրագիրը , որը մենք առաջարկում ենք մասնակիցներին, բաղկացած է երկու մասերից` շնորհանդեսային մաս և գործարար ծրագիր»,- ասաց Նիկիշինան:

ԵՏՀ առևտրի նախարարը հայտնեց, որ այս համաժողովի կարգախոսը «ԵԱՏՄ. բիզնեսի համար տարածք» և թեմաները հիմնականում վերաբերվելու են Եվրասիական տնտեսական միությունում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման, արդյունաբերական կապերի ամրապնդման և արտահանման ներուժի զարգացման թեմաներին:

«Մենք պլանավորել ենք այս տարի ընդլայնել բիզնեսի բաղադրիչը և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությունը ոչ միայն քննարկումներում, այլ նաև բիզնես կապերը ամրապնդելու հարցերում: Նրանք կմասնակցեն շնորհանդեսներին և կներկայացնեն իրենց ապրանքները»,- նշեց Նիկիշինան:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանն իր հերթին նշեց, որ «Եվրասիական շաբաթ»-ում նախատեսված են տարբեր ոլորտներին նվիրված միջոցառումներ:

««Եվրասիական շաբաթ»-ի կարևոր թեմաներից են լինելու թվայնացման և բիզնեսի զարգացման համար տեխնոլոգիական մոտեցումը ,և այս կոնտեքստում առանցքային միջոցառումներից մեկը կլինի Եվրասիական թվային պլատֆորմի մրցույթի եզրափակչի անցկացումը»,- նկատեց Մինասյանը:

«Եվրասիական շաբաթ» ֆորումը միջազգային գործարար միջոցառում է, որը կազմակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ:

Այն ուղված է տնեսության, Եվրասիական տնտեսական միության ներդրումային եւ արտահանման ներուժի զարգացմանը: Համաժողովը ծառայում է եվրասիական ինտեգրման առավել արդիական հարցերը քննարկելու և Միության ու երրորդ երկրների ընկերությունների միջեւ կապերը զարգացնելու նպատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս