Խաբիբ Նուրմագոմեդով-Քոնոր Մաքգրեգոր. Գլխավոր մենամարտը
Վերջին ամիսների ընթացքում մարզական աշխարհում բոլորին ամենից շատ հետաքրքրում է մեկ հարց՝ Խաբիբ, թե՞ Քոնոր: Խառը մենամարտերի սիրահարները կարծում են, որ սա տարվա ամենակարևոր մենամարտն է: Երկու մասնակիցների երկրպագուներն էլ կարծում են, որ իրենց նախընտրելի մարզիչը պարտավոր է հաղթել: Ի՞նչ սպասել այս մենամարտից:
Խաբիբ Նուրմագոմեդով
Խաբիբ Նուրմագոմեդովը պրոֆեսիոնալ մակարդակում 26 մարտեր է անցկացրել և բոլոր դեպքերում էլ կարողացել է հաղթել: Եթե նա չի հաղթել ժամանակից շուտ, ապա ստացվել է այնպես, որ բոլոր մրցավարներն առավելությունը միշտ տվել են նրան: Վերջին երկու մենամարտերն ավարտվել են հենց այդ ձևով: Սկզբում Նուրմագոմեդովը հաղթեց Էդսոն Բարբոսին, այնուհետև ավելի ուժեղ գտնվեց, քան Էլ Այաքուինտան: Հիշեցնենք, որ ռուս մարզիկն այժմ UFC չեմպիոնն է՝ թեթև քաշային կարգում:
Խաբիբն իր հարցազրույցներից մեկում նշել է. «Ես կտանջեմ նրան և կստիպեմ վատ տեսք ունենալ: Դա իմ ծրագիրն է: Նա 25 րոպե չի կարողանա պայքարել: Նա հավանաբար կարծում է, որ կարող է ինձ նոկաուտի ենթարկել, բայց ես կկործանեմ նրան»:
Քոնոր Մաքգրեգոր
Քոնորը UFC-ի իսկական լեգենդ է: Հենց նրա շնորհիվ է, որ այս լիգան, և մարտերը առհասարակ, շատ մեծ հետաքրքրություն են առաջացրել հասարակությունում: 2016-2018 թվականներին հենց նրանն է եղել չեմպիոնի կոչումը: 2016 թվականի մարտի 5-ին նա պարտվեց Նայտե Դիասին, սակայն հետո հաղթեց նրան ռևանշ-մենամարտում:
Մաքգրեգորը ոչ միայն հայտնի մարզիչ է, այլ նաև սկանդալային մարդ: Նա անընդհատ սկանդալների կենտրոնում է և օգտագործում է իր կարողությունները ոչ միայն ռինգում, այլ նաև կյանքում: Նրա պարտությունը ցանկանում են ոչ միայն Խաբիբի երկրպագուները, այլև այլ ճամբարներ ներկայացնող խառը մենամարտերի սիրահարներ:
Իռլանդացին չի կասկածոմ, որ ջախջախիչ հաղթանակ է ունենալու, ինչը բազմիցս ընդգծել է վերջերս կայացած մամուլի ասուլիսում:
Երկու մարզիկներն էլ լրջորեն նախապատրաստվել են այս մենամարտին և բավականին լավ մարզավիճակում են: Քոնորի դեպքում խնդիրը այն է, որ նա երկու տարի չի մենամարտել, և միանգամից նման մարտով վերադառնալը շատ ռիսկային է: Իռլանդացին փորձելու է շատ ակտիվ և ագրեսիվ լինել առաջին ռաունդներում և նոկաուտի ենթարկել մրցակցին: Բացի այդ, հայտնի է, որ Քոնորն ունի շնչառական խնդիրներ և սովորաբար կարողանում է նորմալ կարգավորել շնչառությունն առաջին 3-4 ռաունդների ընթացքում միայն:
Խաբիբը ևս ակտիվ է լինելու, սակայն փորձելու է գործը հասցնել պարտեր և իր սիրելի ոճով հաղթել մրցակցին:
Հաշվի առնելով վերջին արդյունքները՝ մասնագետները կարծում են, որ Խաբիբը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:
Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է հոկտեմբերի 6-ին:
Սիրարփի Աղաբաբյան