ԱՄՀ-ն 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել է մինչև 3,7 տոկոս
Արժույթի միջազգային հիմնադրամը 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցրել է 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականին՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս: Այդ մասին ասված է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում:
«ԱՄՆ-ում տնտսական աճը մնում է բացառիկ կայուն: Բայց մենք եվրոգոտու, Կորեայի եւ մեծ Բրիտանիայի համար իջեցրել ենք աճի կարճաժամկետ հեռանկարները»,- ասված է զեկույցում: «Մեր վերագնահատումը առավել էական է զարգացող շուկաների համար, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական աճի դանդաղում, ինչպես, օրինակ, Լատինական Ամերիկայում (մասնավորապես, Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում եւ Եվրոպայի զարգացող երկրներում, մանավորապես Թուրքիայում»,- նշում են ԱՄՀ-ի փորձագետները:
ԱՄՀ-ն նաեւ 2019 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել է Չինաստանում՝ հաշվի առնելով ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը, ինչպես նաեւ նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը Հնդկաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: